Գինտարաս Կրապիկաս
Գինտարաս Կրապիկաս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Kretinga, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լիտվա |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Gintaras Krapikas Վիքիպահեստում |
Գինտարաս Կրապիկաս (լիտ.՝ Gintaras Krapikas, հուլիսի 6, 1961, Kretinga, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լիտվացի բասկետբոլիստ։ Հասակը 197 սմ է։ Հարձակվող է, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկանից սկսել է բասկետբոլ խաղալ Կրետինգա քաղաքի սպորտային դպրոցում։
1979-1989 թվականներին խաղացել է «Ժալգիրիս» բասկետբոլային ակումբում։ 1990-1991 թվականներին ելույթ է ունեցել «ՏուՍ»-ում (Իզերլոն, Գերմանիա), որտեղ տեղափոխվել էր այն ժամանակ այնտեղ ելույթ ունեցող Ռիմաս Կուրտինայտիսի օգնությամբ։ Ընդհանուր առմամբ «ՏուՍ»-ում անցկացրել է 8 խաղաշրջան։
Գերմանիայում ստացել է մարզչական արտոնագիր և վերջին տարիներին հանդես է եկել «ՏուՍ» ակումբում՝ համատեղելով երիտասարդական թիմերի մարզչական աշխատանքները։
2000 թվականին վերադարձել է Լիտվա և սկսել է աշխատել մարզիչ։ 2001-2005 թվականներին եղել է «Ժալգիրիս» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչը։
2001-2005 թվականներին եղել է Լիտվայի հավաքականի մարզիչը։ 2000 թվականին Սիդնեյում Օլիմպիական խաղերի ժամանակ հավաքականի հետ նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 2003 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ ոսկե մեդալ։ 2005-20006 թվականներին եղել է Լիտվայի հավաքականի գլխավոր մարզիչը։
2006-2008 թվականներին եղել է «ՈւՆԻԿՍ» բասկետբոլային ակուբի գլխավոր մարզչի օգնականը։ Հավաքականի հետ առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ։ 2008 թվականին եղել է «Ժելգարիս» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչը։ 2010-2011 թվականներին աշխատել է «Նևեժիս»-ում, իսկ հաջորդ խաղաշրջանում՝ «Ազովմաշ»-ում։ 2012 թվականին եղել է «ՈւՆԻԿՍ» բասկետբոլային ակուբի գլխավոր մարզչի օգնականը։ 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում եղել է Լիտվայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը, որի հետ նվաճել է արծաթե մեդալ։
Ամուսնացած է, ունի որդի և դուստր։
Մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գինտարաս Կրապիկասը հին մականուն ունի, որը ի հայտ է եկել Կաունաս Ժալգիրիսի հետ (որպես խաղացող) իր պաշտոնավարման ընթացքում։ Մականունը հայտնվել է «Կրապիկաս» ազգանվան հետևանքով, որը մի փոքր նման է լիտվական «Krapai» (հայերեն՝ սամիթ) բառին։ Այդ ժամանակ կար սամիթի հայտնի ֆերմեր` Վիտասը Պետրաշիունայից[1]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրոնզե մեդալ` Օլիմպիական խաղեր 1992
- Արծաթե մեդալ` Եվրոպայի առաջնություն 1995
- 1985-1987 թվականների ԽՍՀՄ չեմպիոն
- 1986 թվականի միջմայրցամաքային գավաթի հաղթող
- 1980 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինտարաս Կրապիկաս» հոդվածին։ |
|